Nextbit-ի Robin սմարթֆոնը Kickstarter հարթակում արդեն հասանելի է նախնական պատվերների համար։

Այս սմարթֆոնը թույլ կտա լուծել սարքի հիշողությունը մաքրելու խնդիրը։ Բացի 32 ԳԲ ներքին  հիշողությունից, այն կունենա 100 ԳԲ պահեստային հիշողություն։ Սմարթֆոնն ինքն է որոշում թե որ տեղեկությունը տեղափոխել պահեստային հիշողություն։ Եթե ինչ-որ ֆայլեր վաղուց չեն օգտագործվել, ապա Robin-ը դրանք ուղարկում է պահեստ՝ թանկարժեք գիգաբայթեր ազատելով սարքավորման վրա։ Օգտատերը ցանկացած պահի կարող է վերադարձնել այդ ֆայլերը կոշտ սկավառակ, փոխանցում է Gazeta-ն։

Սմարթֆոնն աշխատելու է Android բազայով։ Մարտկոցի տարողությունը 2680 մԱժ է։  Gorilla Glass 4 էկրանի տրամագիծը 5.2 մատնաչափ է։ Սմարթֆոնի նախնական պատվերն արժե 399 դոլար։