Եվրամիության 27 երկրներում օգոստոսի 31-ից արգելվելու է 100 Վատտ հզորությամբ էլեկտրալամպեր վաճառել։ Եվրահանձնաժողովի որոշմամբ, եվրոպական երկրներում ավանդական էլեկտրալամպերից կհրաժարվեն աստիճանաբար. 2010 թվականի սեպտեմբերից՝ 75 վատտանոցներից, 2011 թվականի սեպտեմբերից՝ 60 վատտանոցներից, 2012 թվականից՝ 40 եւ 20 վատտանոցներից։
Ավանդական էլեկտրալամպերը 80 տոկոսով ավելի քիչ էլեկտրականություն կօգտագործեն։ Նոր լամպերը ավելի թանկ կլինեն, սակայն ավելի երկար կծառայեն։ Դրանք Եվրամիությանը հնարավորություն կտան տարեկան 5-10 մլն եվրո տնտեսել։



























