Instagram-ը Boomerang հավելված է թողարկել, որը թույլ կտա լուսանկարների շարքից տեսանյութ ստեղծել: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Դանիիլ Կուկարսկին:

Boomerang-ը իրար հետեւից արված լուսանկարներից տեսանյութ է ստեղծում: Կարելի է նաեւ հոլովակը հակառակ ուղղությամբ դիտել: «Թող ձեր ընկերը սուզվի ջուրն ու մեծ արագությամբ վեր թռչի, կարծես ֆիզիկայի օրենքներ գոյություն չունեն»,- ասված է Instagram-ի մամուլի հաղորդագրությունում:

Ստացված արդյունքը GIF-անիմացիա է հիշեցնում: Boomerang-ն օգտագործելու համար Instagram-ում էջ ունենալը պարտադիր չէ, սակայն կարելի է հոլովակը հրապարակել սոցցանցում: