ԱՄՆ-ը Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին խաբել է Իրանի միջուկային սպառնալիքի մասին խոսելով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վերջերս Եվրոպայում իրականացվել են ԱՄՆ-ի ՀՀՊ-ի առաջին փորձարկումները:  Դա ի՞նչ է նշանակում:  Նշանակում է, որ իրավացի էինք, երբ վիճում էինք մեր ամերիկացի գործընկերների հետ:  Ռուսաստանն ի սկզբանե իրավացի էր, որ ԱՄՆ-ի ՀՀՊ ծրագիրը կառուցվում է ռազմավարական հավասարակշռության խախտման եւ բոլորին սեփական կամքը թելադրելու հնարավորության համար: Մեզ, ինչպես եւ ամբողջ աշխարհին փորձել են հերթական անգամ մոլորեցնել, իսկ եթե ավելի պարզ ասենք՝ խաբել են», -ասել է Պուտինը, տեղեկացնում է Գազետան: