Օգոստոսի 28-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թեւի մի խումբ անդամներ այցելել են Մարալիկի եւ Գյումրի Կոնգրեսի կառույցներ եւ հանդիպումներ ունեցել տեղի երիտասարդների հետ, քննարկել Կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին նախատեսվող հանրահավաքի մասնակցության եւ անելիքների հետ կապված հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, այս հանդիպումները նպատակ ունեն սերտացնել Կոնգրեսի երիտասարդ համակիրների միջեւ կապերը եւ նրանց ավելի ակտիվ ներգրավել Կոնգրեսի աշխատանքներին եւ միջոցառումներին:

Հանդիպումները հետայսու կկրեն պարբերական բնույթ: