Բուսաբուծության անկման ընդհանուր ֆոնին, այս տարի Հայաստանում սպասվում է խաղողի լավ բերք՝ մոտ 215 հազ. տոննա, անցյալ տարվա 185 հազ. տոննայի համեմատ։ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր` օգոստոսի 30-ին հայտարարեց, որ չնայած բարձր բերքին՝ խաղողի մթերման գները կլինեն բարձր։ Այսպես՝ խոշորագույն մթերող Երեւանի կոնյակի գործարանը խաղողը կգնի կգ-ը 130 դրամով (35 ցենտ), մյուս գործարանները կվճարեն նվազագույնը 120 դրամ  (32 ցենտ)։ Մասնավորապես՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում, Գ. Ալավերդյանի տեղեկացմամբ, մարզպետների հետ խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, թե յուրաքանչյուր մթերող գործարան որքան եւ ինչ գնով պետք է մթերի։ Այդ մարզերում խոշոր մթերողներ են հանդիսանում նաեւ «Նոյը», Պռոշյանի գործարանը եւ այլն։

Նախարարը զգուշացրեց նաեւ գյուղացիներին, որ մթերման հանձնեն բարձրորակ խաղող եւ մանր խուլիգանություններ չանեն, այսինքն՝ չջրեն բերքը բերքահավաքին նախորդող օրերին, որպեսզի շաքարայնությունը չպակասի, ինչպես նաեւ՝ «ցեխը հետը խաղող չհանձնեն»։