Facebook-ի օգտատերերի համար հիմա ցանկացած պահի հասանելի կլինեն ավելի քան 2 տրլն նորություններ, հաղորդում է TechCrunch-ը:

Ներկայումս Facebook-ի որոնման ժամանակը թույլ է տալիս տեսնել միայն ընկերների գրառումները, սակայն հիմա ամերիկացի օգտատերերի համար որոնման հնարավորությունն ընդլայնվել է, եւ նրանք կարող են տեսնել ավելի քան 2 տրլն հրապարակային գրառումներ:

Որոնման արդյունքներն այնպիսին են, որ առաջին հերթին կցուցադրվեն հուսալի աղբյուրների նորությունները, հետո բաժանորդագրված անձանց գրառումները, ապա հայտնի արտահայտությունները, հետո միայն մնացած նորությունները, հաղորդում է Gazeta-ն: