Հունաստանի իշխանությունները որոշել են քաղաքական ապաստան տալ վեց իրանցիներին, ովքեր օգոստոսի 19-ից հացադուլ են հայտարարել, հայտնում է «Իզվեստիա.ru»-ն։
Իրանցի փախստականները հայտարարել են, որ հացադուլի որոշում կայացրել են իրենց գործով որոշմանը ինը տարի սպասելուց հետո։
Ընդունված որոշման վերաբերյալ իշխանությունները հիմնավորումներ չեն բերել, սակայն հայտնի է, որ քաղաքական ապաստան տրվում է այն դեպքում, երբ խնդրողը իր երկրում կարող է հետապնդման ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։




























