Անհայտ անձը հայտնի իտալացի գեղանկարիչ Տիցիանի՝ Վենետիկի Սանտա Մարիա դելլա Սալյուտե  եկեղեցու պլաֆոնը զարդարող աշխատանքի վրա կրակմարող հեղուկ է լցրել։

«Հեղուկը մի ժամ հոսել է «Դավիթ եւ Գողիաթ» նկարների վրայով։ Գլուխգործոցը կարող էր տուժել, սակայն մենք կվերականգնենք վնասված մասերը»-հայտարարել է քաղաքի թանգարանների ղեկավար Վիտորի Սգարբին։

Նշվում է, որ նկարում պատկերված է երիտասարդ Դավիթը, ով կանգնած է առանց գլխի Գողիաթի մարմնի առաջ։ Սա Տիցիանի կարեւորագույն պաֆոններից է»-ընդգծել է Սգարբին՝ ով նաեւ արվեստի հայտնի քննադատ է։

Վեչելլո Տիցիանը 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի եւ իտալական  վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկն է: