Ամերիկյան հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկանում է հանդիպել նորմալ հայ տղայի հետ:

Ամերիկյան Emmy հեռուստատեսային մրցանակի հանձնման կարմիր ուղեգորգի վրա հեռուստաաստղը խոստովանել է, որ ժամադրությունների գնում է, գրում է  People կայքը:

«Ես չեմ սիրում կուրորեն ժամադրության գնալ: Մայրս փորձում է ինձ կապել Հոլիվուդի հայտնի դեմքերից մեկի հետ, բայց ես ասում եմ, հանգիստ թողեք ինձ, ես նորմալ հայ տղա եմ ցանկանում: Նրանք ինձ շատ են դուր գալիս»,- ասել է նա:

Նշենք, որ շատ պարբերականներին տված հարցազրույցներում Քիմ Քարդաշյանը նշել է, որ իր հայկական ծագումը ուժեղ ազդել է իր դաստիարակության վրա: Ես միշտ լսել եմ Հայաստանի մասին, կերել հայկական ուտեստներ եւ նշել հայկական տոները»,- ասել էր նա ShowbizSpy-ին տված հարցազրույցում: