Twitter –ի Ղեկավար Ջեք Դորսին մտադիր է ընկերության աշխատակիցներին փոխանցել ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը: Այս մասին նա հայտնել է երեկ միկրոբլոգների սերվիսի իր էջում:

«Ես իմ բաժնետոմսերի մոտավորապես մեկ երրորդը՝ ընկերության բաժնետոմսերի ուղիղ 1 տոկոսը տալիս եմ աշխատակիցներին, դրանով իսկ ներդրումներ անելով մարդկանց մեջ »,- հայտարարել է ընկերության ղեկավարը:

Բաժնետոմսերի փոխանցումից հետո Դորսին առաջվա պես մնում է Թվիթերի մեծությամբ յոթերորդ բաժնետերը՝ բաժնոտոմսերի 2.23 տոկոսով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ջեք Դորսին հոկտեմբերին էր նշանակվել ընկերության ղեկավարի պաշտոնին: Նա ծրագրում էր նոր օգտատերեր գրավել ու կրճատել ծախսերը: Օրինակ անցած շաբաթ հայտնել էին, որ սերվիսը կրճատելու է իր աշխատակիցների 8 տոկոսին: