Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ Սիրիայի Կամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ դեռահաս է սպանվել։ Այս մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը։ Զոհվածը Արմեն Ժիրայրի Ավետիսյանն է, որը ծնողների հետ փորձում էր անցնել Թուրքիա։ Տղան մահացել է արձակված կրակողներից։
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յաղուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:





























