Microsoft-ի գործունեության ընդհանուր դրական ցուցանիշներով հանդերձ՝ ընկերության սմարթֆոնների վաճառքը վերջին մի քանի ամիսներին 54 տոկոսով նվազել է, հայտնում է Engadget-ը:

Այս իրավիճակը ընկերության բջջային ռազմավարության փոփոխության հետեւանքն է: Ընկերությունն անցած եռամսյակում քիչ սմարթֆոններ է վաճառել, իսկ նրա նոր ֆլագմանները՝ Lumia 950-ն եւ 950 XL-ը, ներկայացվել են արդեն հաջորդ եռամսյակի սկզբին: Ամռանը Microsoft միայն միջին ու ցածր գնային կատեգորիաների մոդելներ ուներ, որոնք այդքան էլ գրավիչ  չէին  մրցակիցների՝ օրեցօր ավելացող առաջարկների ֆոնին, հայտնում է Gazeta-ն: