Մինչեւ այս տարվա վերջ Աստրախանում կկանգնեցվի Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի հուշարձանը։
Այս մասին հայտարարվել է Բաքվի Նարիմանյան շրջանի պատվիրակության՝ Ռուսաստանի Ատրախանի մարզ կատարած այցի ժամանակ։
Չնայած նրան, որ այցն Աստրախան նվիրված էր Սովետական Ադրբեջանի հիմնադիր Նարիման Նարիմանովի 140-ամյակին նվիրված տոնակատարությանը, Իլհամ Ալիեւը եւ նրան շրջապատողները որոշել են հերթական անգամ բաց չթողնել առիթը, որպեսզի ամրապնդեն Ալիեւների կլանն անգամ Ադրբեջանի սահմաններից դուրս։




























