Microsoft կորպորացիան կթարմացնի Windows 10 –ի գործառույթները նոյեմբերի սկզբին , հայտնում է բլոգեր Փոլ Թարոթը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրը:

Ինչպես ենթադրում է աղբյուրը՝ թարմացված գործառույթները կհայտնվեն նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում , ու մի շարք փոփոխություններ կպարունակեն: Դրանք ներառելու են շատ սխալների շտկում ու ինտերֆեյսի փոփոխություններ, որոնք պետք է առաջարկվեին դեռ օրիգինալ Windows 10–ի թողարկման ժամանակ: Դրանցից են՝ հավելվածի վիճակի մասին գունավոր տողը , կոնտեքստի բարելավված մենյու ու «կենդանի սալիկների» լրացուցիչ սյունակ «Գործարկում» մենյուում , հայտնում է Gazeta-ն:

Threshold 2 աշխատանքային անվանումով թարմացումով կավելացվեն Messaging եւ Skype Video հավելվածները , որոնց օգնությամբ հնարավոր կլինի հաղորդագրություններ փոխանակել ու տեսազանգեր անել: Ընդարձակումները Chrome-ի եւ Firefox –ից Microsoft Edge բրաուզերին փոխանցելու գործառույթը , որը դեռ գարնանն էր գովազդվում, միայն հաջորդ տարի իրականություն կդառնա: