Հոկտեմբերի 23–ին Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը դեռ Երեւան չի հասել, իսկ «Աերոֆլոտը» չգիտի ինքնաթիռի տեղը: Զվարթնոց օդանավակայանում Երեւանից Սոչի չվերթին սպասող ուղեւորներին «Աերոֆլոտից» տեղեկացրել են, որ ինքնաթիռի ժամանումը ուշանում է «անհասկանալի պատճառով»: Նշենք, որ օդանավերին իրական ժամանակում հետեւող flightradar24.com կայքում SU 5366 համարի չվերթի դիմաց գրված է «unknown»: Այսինքն այս կայքն էլ չվերթի վերաբերյալ տեղեկատվություն չի ստանում։





























