Ադրբեջանն ու Վրաստանը 2009-ին Ուկրաինայից մեծ քանակությամբ զենք են գնել: Այսպես. 2009 թվականին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 3 հազար ինքնաձիգ, Վրաստանին` 980 ատրճանակ, 590 կարաբին: Բացի այդ, Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերել 140 կարաբին: Վրաստանը Իտալիայից գնել է 125 կարաբին, Ռումինիայից` 12,7 մմ-անոց մեկ գնդացիր, 639 ականանետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` կղում անելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրին:
Ի դեպ, այդքանից հետո Ադրբեջանին, թերեւս չի բավականացրել մեկ հրացան, որն էլ նա գնել է Սլովակիայից:




























