2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 22 դեպք, բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 8 դեպք: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:

2009 թ. նույն ժամանակամիջոցում արձանագրվել է սպանության 41 դեպք, որից բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք: Բացահայտվել է սպանության փորձի 8 դեպք: