Facebook սոցցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ անվճար տարրական դպրոց է բացելու, որտեղ երեխաներին գրանցելու են դեռ մինչեւ ծնվելը։ Նոր տեսակի ուսումնական հաստատության մեկնարկի մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում։

Պարապմունքները սկսվելու են երեք տարեկանից։ Դրոցականներին բժշկական սպասարկում է արվելու մինչեւ 12 տարեկանը։ Հաստատությունը գործելու է քաիֆորնիական Իսթ Պալո Ալտո քաղաքում։ «Ես հպարտ եմ, որ Պրիսցիլլան դպրոցի նոր տեսակ է գործարկում, որըկմիավորի կրթությունն ու առողջապահությունը»,- ասել է Ցուկերբերգը։

Դպրոցի առաջին աշակերտները կդառնան կարիքավոր ընտանիքների երեխաները։ Բացի այդ, հղի կանանց մանաբաձական օգնություն կցուցաբերվի։ «Առողջությունն ու կրթությունը սերտորեն կապված են։ Եթե երեխաները հիվանդ են, նրանց համար բարդ է սովորելը։ Շատ երեխաներ եւ ուսուցիչներ ամբողջ աշխարհով ամեն օր բախվում են թույլ առողջության խնդիրներին»,- ասել է Ցուկերբերգը։ Դպրոցը գործելու է 2016թ. օգոստոսից