Քալիֆորնիայի դատարանը մերժել է cookies-ի միջոցով օգտատերերին գաղտնալսելու գործով Facebook-ի դեմ ներկայացրած հայցը, հայտնում է Bloomberg-ը:

Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2010-2011թ. գրանցված օգտատերերը համաձայն չեն եղել սոցցանցից դուրս գալուց հետո cookies-ի միջոցով իրենց մասին տեղեկություններ հավաքելուն: Այսինքն՝ օգտատերերի կարծիքով Facebook-ը չպետք է իրենց մասին տեղեկություններ հավաքեր այն ժամանակ, երբ իրենք ցանցից չէին օգտվում:

Դատավորը համաձայնել է ընկերության փաստաբանի հետ՝ նշելով, որ հայցվորները չեն կարողացել ապացուցել իրենց կրած որեւէ բարոյական կամ նյութական վնասը, փոխանցում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ օրենքով 100 դոլար տուգանք է սահմանված անձնական կյանքի իրավունքը խախտելու համար: Հայցվորները հիմնվում են միջադեպին ներգրավված ավելի քան 150 մլն մարդկանց տվյալների վրա, ուստի տուգանքի չափը կարող է կազմել 15 մլրդ դոլար: