Երեւան-Բաթումի գնացքի ուղեւորներից մեկը հարբած վիճակում կոպտորեն խախտել է հասարակական կարգը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Երեւան-Բաթումի» գնացքի ուղեւոր, 32-ամյա Միսակ Ս.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում ուղեւորների ներկայությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, խանգարել նրանց հանգիստը, չի ենթարկվել գնացքը ուղեկցող, ոստիկանության «Գյումրի» կայարանի գծային բաժնի ծառայողի օրինական պահանջներին եւ ցույց է տվել դիմադրություն, ինչի համար «Վանաձոր» կայարանում բերման է ենթարկվել գծային բաժանմունք:

Միսակ Ս.-ն ձերբակալված է: Նախաքննությունը վարում է Լոռու մարզի քննչական բաժինը: