ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Իրաք, նախքան այնտեղ կավարտվի ԱՄՆ գործողությունների ռազմական փուլը: Սպասվում է, որ նա Իրաք է ժամանել այդ երկրի իշխանությունների հետ բանակցելու համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ը ավարտում է Իրաքում իր ռազմական գործողությունները:




























