Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմեդ Ջավադ Զարիֆը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը Մերձավոր Արեւելքում կայունություն եւ անվտանգություն ապահովելու համար: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Լավրովը իրանցի գործընկերոջը տեղյակ է պահել նախօրեին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման մասին, որը նվիրված էր Սիրիայի խնդրի կարգավորմանը: Կողմերն ընդգծել են միջազգային ջանքերի համակարգման անհրաժեշտությունը՝ միջսիրիական քաղաքական գործընթացի արտաքին ուղեկցման գործին ներգրավելով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Եգիպտոսը»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն:




























