Իրանի Ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրծովակալ Հաբիբոլլահ Սայարը հայտնել է, որ Իրանն ու Ռուսաստանը պլանավորում են Կասպից ծովում համատեղ ծովային վարժանքներ իրականացնել, փոխանցում է Fars գործակալությունը:
«Իրանի եւ Ռուսաստանի Ռազմածովային ուժերը Կասպից ծովում մեկօրյա համատեղ ծովային վարժանքներ կանցկացնեն»,- ասել է հրամանատարը:
Սայարը նշել է, որ Իրանի ռազմական նավերի մի խումբն ուղարկվել է Աստրախանի նավահանգիստ, փոխանցում է Gazeta-ն:




























