Ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում Ստամբուլի Շիշլիի շրջանում 15 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է Cihan գործակալությունը:

Վթարը տեղի  է ունեցել վաղ առավոտյան Շիշլի-Ալեբեյկա ավտոճանապարհին: Իրար են բախվել բեռնատարն ու մարդատար մեքենան: Բախումից հետո միկրոավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան դուրս է եկել ճանապարհից: 15 անձ վնասվածքներ են ստացել:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Միկրոավտոբուսի անվնաս մնացած ուղեւորները պնդում են, որ վարորդը գերազանցել է արագությունը եւ վթարի պաճառ դարձել: