Կեմերովոյի մարզի «Կապիտալնայա» հանքում ածխային մախրի բռնկում է եղել: Արդյունքում 4 մարդ տուժել է, զոհեր չկան, հաղորդում է ԱԻՆ Սիբիրի տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Օրվա ընթացքում տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակ է եղել: Հին տերիկոնի մաքրման աշխատանքների ժամանակ փլվել է հանքավայրը: Այրվածքներ են ստացել ձեռնարկության մասնագետները՝ էքսկավատորի, բուլդոզերի վարորդները, բանվորներ»,- ասված է  հաղորդագրության մեջ:

Բնակչության համար սպառնալիք չկա: Միջադեպի պատճառները ճշտվում են: