Ղազախստանի ներկայացուցիչները մասնակցելու են Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Արմենիա 2010» վարժանքներին, որոնք կայանալու են սեպտեմբերի 11-17-ին, հաղորդում է Today.kz-ը:
Վարժանքներին մասնակցելու են Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի, Միջերկրածովյան երկխոսության 15 երկրների, նաեւ 11 այլ պետությունների ներկայացուցիչներ՝ ավելի քան 600 մասնակից եւ մոտ 40 դիտորդներ:
Անցած տարի «Ժետուսի-2009» վարժանքները կայացել են Ալմաթիի մարզում՝ ԱԻՆ «Պողպատե քաղաք-Աստանա» պոլիգոնում: Դրանց մասնակցել են մասնագետներ ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ Ասիայի 20 երկրներից, ՆԱՏՕ-ի ուժերի զինվորականներ:
Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքները նվիրված են լինելու տարերային աղետների հետեւանքների վերացմանը:




























