Կազանի Լենինյան էլեկտրակայանում վթար է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի շրջանում, ինչի հետեւանքով մասամբ փլուզվել է եռահարկ մի շենք: Տուժածներ չկան: Առանց էլեկտրաէներգիայի են մնացել 200-ից ավելի բնակելի տներ՝ մոտ 80 հազար մարդ: Առանց հոսանքի են մնացել նաեւ քաղաքային հիվանդանոցն ու երեք մանկապարտեզները: Սոցիալական մի շարք օբյեկտներում, որոնք շուրջօրյա սպասարկում են իրականացնում, էներգիայի մատակարարումն իրականացվում է պահուստային հոսանքի աղբյուրների միջոցով: Մի շարք բնակելի տների էլեկտրամատակարարումը եւս վերականգնվել է: Դեպքի վայրում աշխատում են մասնագետներ: Ներկա դրությամբ, ուսումնասիրվում են վթարի առաջացման բոլոր հնարավոր տարբերակները: