Գիտնականները կարողացել են աշխարհի ամենասեւ նյութը ստեղծել: Այն կլանում է տեսանելի եւ ինֆրակարմիր սպեկտրի 98.43%-ը: Nature Nanotechnology ամսագրի փոխանցմամբ, բացահայտումը կատարել են Աբդալլայի անվան Տեխնոլոգիական համալսարանի մասնագետները:
Նյութը ստացել են ոսկե նանոմասնիկներից: Նյութը, որի մասնիկները քաոսային տեղակայում ունեն, կլանում են ֆոտոնները, ինչի արդյունքում այն այդպիսի սեւ գույն է ստանում:
Ըստ «Միր 24»-ի, ապագայում ֆիզիկոսները մտադիր են ներկ ստանալ, որը կկլանի 100%-ը: Մինչ այդ, 60 աստիճանից շեղվելու դեպքում հաջողվել է 99.7% ցուցանիշ ստանալ:




























