Մարսի վրա ոտք դնող առաջին երկրաբնակները կարող են կապիկները լինել: Բժշկակենսաբանական խնդիրների ռուսական ինստիտուտն արդեն փորձեր է անցկացնում չորս մակակների մասնակցությամբ:
Սպասվում է, որ տիեզերագնաց-մակակներից յուրաքանչյուրը երկամյա նախապատրաստություն կանցնի Կարմիր մոլորակ ուղեւորվելուց առաջ:
«Միր 24»-ի փոխանցմամբ, առայժմ չորս կապիկները սովորում են գլուխկոտրուկներ լուծել՝ համակարգչային վահանակներից օգտվել սովորելու համար: Այնուհետեւ նրանք կսկսեն մաթեմատիկական խնդիրներ լուծել:
Ավելի վաղ ռուսաստանցի գիտնականները թռչող ափսեի նախագիծ էին ներկայացրել, որով հնարավոր կլինի ընդամենը մեկ ամսում Մարս հասնել:




























