Մեքսիկայում ձերբակալվել է Էդգար Վալդեսը՝ երկրի ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը:
37-ամյա Վալդեսը, ով Միացյալ Նահանգների քաղաքացի է, ձերբակալվել է Մեքսիկայի կենտրոնական մասում:
ԱՄՆ իշխանությունները 2 մլն դոլար էին խոստացել նրա մասին տեղեկություն հաղորդողին: Վալդեսը հայտնի է Կոմանդանտե եւ Գուերո մականուններով, սակայն նրան ավելի հաճախ անվանում էին «Բարբի»՝ սպիտակ մաշկի եւ կապույտ աչքերի համար:
Վալդեսի անունը կապված է Բելտրան Լեյբա խոշոր թմրակարտելի հետ: Նրան մեղադրում են մասնավորապես, որ նա 2004-2006թթ. ԱՄՆ արեւելյան ափին հազարավոր կգ թմրանյութեր է տարածել, հաղորդում է BBC-ն:




























