«Աշակերտների թվի կտրուկ նվազման առումով այս տարին ամենասարսափելին է վերջին 20 տարվաընթացքում»,-դպրոցների տնօրենների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հույս հայտնելով, որ մյուս տարի իրավիճակը փոքր ինչ կշտկվի, որը սակայն համադարման չէ խնդրի լուծման համար:

«Մյուս տարի վերջապես կձեւավորվի 12-ամյա լիարժեք կրթահամակարգ, եւ 35 հազար աշակերտներ կհամալրեն եւս մեկ դասարան եւ 12 դասարան կունենանք Հայաստանում, մոտավորապես 420 հազար աշակերտ: Սակայն սա նույնպես համադարման չէ»,-ասել է նախարարը՝ուսուցիչներին տեղեկացնելով, որ այս ժողովրդագրական պայմաններում են աշխատելու, ինչը իր հետեւից բերելու է բազում խնդիրներ ու դժվարություններ:

Նրա խոսքով, սպասվում է ֆինասավորման մեխանիզմների վերանայման պահանջ, դասագրքերի թանկացում, աշխատուժի ավելցուկ:  Հատկապես վերջին հանգամանքի վրա կանգ առնելով՝ Ա. Աշոտյանը նկատել է. «Մանկավարժների աշխատաշուկան գերհագեցված է, այսօր մեր կրթական համակարգում աշխատում է 43 հազար ուսուցիչ, իսկ տարեկան մեր պետական ու ոչ պետական բուհերը թողարկում են  3 հազար մանկավարժ, այսինքն՝ աշխատաշուկայում կա աշխատուժի ավելցուկ, հետւաբար կադրային քաղաքականությունը դպրոցներում պետք է զերծ լինի սուբյեկտիվիզմից»: