Կալիֆորնիայից ամուսնական զույգը Apple-ի նկատմամբ հայց է ներկայացրել՝ պահանջելով բոլոր օգտատերերին 5 միլիոն դոլար վճարել բջջային կապի վրա նրանց ծախսած գումարների դիմաց, տեղեկացնում է Telegraph-ը: Նրանք պնդում են, որ Wi-Fi Assist նոր գործառույթը թրաֆիկ է իրականացրել, առանց իրենց գիտության:
Հայցի համաձայն, Ուիլյամ Սքոթ Ֆիլիպսը եւ Սյուզաննա Շմիդտ Ֆիլիպսը սկսել են օպերատորի ծառայությունների համար ավելի շատ վճարել iOS 9 թարմացման թողարկումից հետո: Ինչպես զույգը հետագայում պարզել է, դա տեղի է ունեցել Wi-Fi Assist գործառույթի պատաճառով, որը 3G բջջային ցանցն օգտագործում էր Wi-Fi-ի վատ միացման դեպքում: Հայցը ներկայացվել է Կալիֆորնիայի օրենքով՝ անբարեխիղճ մրցակցության, կեղծ գովազդի եւ ոչ դիտավորյալ թյուրիմացության մեջ գցելու համար, տեղեկացնում է Gazeta-ն:
Հայցում ասվում է, որ գործառույթի աշխատանքի նկարագրությունը կայքում չափազանց ուշ է հայտնվել: ««Wi-Fi օգնություն գործառույթի օգտագործման դեպքում» համացանցային կապը չի անջատվի նույնիսկ Wi-Fi-ի թույլ ազդանշանի դեպքում: Օրինակ, եթե Safari-ում աշխատանքի ընթացքում Wi-Fi ազդանշանի մակարդակը այն աստիճան է վատանում, որ վեբ-էջի բեռնումը անհնար է դառնում, «Wi-Fi օգնություն» գործառույթը կսկսի բջջային կապով ավտոմատ կերպով փոխանցել տվյալները վեբ-էջը բացելու համար», ասված է Apple-ի աջակցության կայքում: Գործառույթը մատչելի է iPhone 5-ին եւ այլ՝ ավելի նոր սարքերին: Այն հնարավոր է անջատել «Կարգավորումներ» հավելվածի «Բջջային կապ» բաժնում:





























