«Առավոտ» թերթի տեղեկացմամբ՝ օգոստոսի 23-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի N զորամասից անգիտակից վիճակում մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Վարուժան Դավթյանը: Նա զորակոչվել է Շիրակի մարզի Լեռնապատ գյուղից: Վարուժանը բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք շնորհակալագրերի:
Ըստ թերթի՝ բժիշկները 1 տոկոս հույս են տալիս, որ զինվորը կապրի: Հարազատները, մասնավորապես` մայրը, չգիտեն, թե ինչն է երեխայի այս վիճակում հայտնվելու պատճառը: Զորամասում նրան ասել են` իբր կույրաղիքն են վիրահատել: «Թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»,-ասել է մայրը: Երեկվա դրությամբ՝ որովայնի շրջանում կա բացվածք: Վարուժանի մայրը, հորեղբայրը օգոստոսի 25-ին, երբ մեկ այլ հարցով հոսպիտալ էր այցելել Պնախարար Ս. Օհանյանը, իրազեկել են նրան իրենց երեխայի մասին: Նրանք նախարարից ակնկալում են իմանալ, թե ո՞վ է երեխային այդ վիճակին հասցրել, ե՞րբ է իրականում վատացել իրենց երեխան, ինչ է ձեռնարկվել նրան փրկելու ուղղությամբ: Դեպքի մասին տեղյակ են պահել զինդատախազին: Վարկածներից մեկի համաձայն` երեխային ծեծի են ենթարկել գումար ստանալու ակնկալությամբ: Կա վկայություն այն մասին, որ երեխան կես ժամ գտնվել է «զամպալիտի» մոտ. «Դրանից հետո սալդատները երեխուն չեն տեսել»,-«Առավոտ»-ին ասել են հարազատները:
Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ օգոստոսի 28-ին հոսպիտալում մահացել է զինվոր Հակոբ Բաբուչյանը: Նախնական տվյալներով` նա ինֆարկտ է տարել: Բաբուչյանը հոսպիտալ էր տարվել միզուղիների հետ կապված խնդիր ունենալու համար:




























