Իրանը ստեղծել է  նոր ինտերնետ որոնողական Yahaq համակարգը, որը կփոխարինի Google-ին։ Այս մասին հայտնել է Իրանի հաղորդակցական տեխնոլոգիաների ուսումնասիրման եւ զարգացման կենտրոնի  տնօրեն Խադի Մալիքփարաստը։

Նա  հավելել է, որ ի տարբերություն Google-ի, Yahoo-ի եւ այլ միջազգային որոնաղական համակարգերի, Yahaq-ն օգտագործվելու է բացառապես երկրի կառավարության եւ գործադիր իշխանությունների կողմից։