NASA-ի կայքում Սատուրնի արբանյակ Էնցելադայի բարձրորակ լուսանկարն են հրապարակել:
Ջրային սառույցից կազմված Էնցելադայի մակերեւույթն իր մաքրությամբ ռեկորդային է Արեգակնային համակարգում եւ արտացոլում է իր վրա ընկնող լույսի գրեթե 100%-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Էնցելադայի այս նկարն արվել է 2015 թվականի հուլիսի 27-ին, շուրջ 112.000 կմ հեռավորությունից:




























