Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Պեկինի Ցինխուա համալսարանում ուսանողների առջեւ չինարեն ելույթ է ունեցել: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին Ցուկերբերգը գրել է սոցցանցի իր էջում:
Նա ուսանողներին պատմել է Facebook-ի առաքելության եւ այն դժվարությունների մասին, որոնք նա հաղթահարել է հաջողության հասնելու ճանապարհին:
Սա Facebook-ի հիմնադրի առաջին լիարժեք ելույթն է օտար լեզվով:




























