Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հնարավոր է կրկին փոփոխի ՌԴ Սահմանադրությունը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Գլխավոր օրենքում հիշատակվի Պետական խորհրդի մասին: Առայժմ այդ ինստիտուտի գործունեությունը կանոնակարգվում է միայն նախագահի հրամանագրով: Դմիտրի Մեդվեդեւը, սակայն, չի հստակեցրել, թե երբ պետք է Սահմանադրության մեջ մտցվեն անհրաժեշտ փոփոխությունները:
Ինչ վերաբերում է Պետական խորհրդին, ապա օգոստոսի 31-ին տեղի կունենա այդ մարմնի հերթական նստաշրջանը՝ ժամանակ առաջ ստեղծված արդիականացման հանձնաժողովի հետ համատեղ:




























