«Յանդեքս» ընկերությունն իր բրաուզերում խոցելիություն հայտնաբերելու մրցույթ է հայտարարել։ Մրցանակը կազմում է 500 հազար ռուբլի (3 մլն 835 հազար դրամ)։

Ընկերությունը հույս ունի այդպիսով իր անվտանգության համակարգում թույլ տեղեր հայտնաբերել, որոնց մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէր։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է դառնալ մրցույթի մասնակից։ Ցանցահենները պետք է կոտրեն բրաուզերը, իսկ հետո ընկերությանը հայտնեն սպառնացող վտանգի մասին, փոխանցում է Informing-ը։

Երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցնողների համար նախատեսված է համապատասխանաբար 300 եւ 150 հազար ռուբլի մրցանակ։