Մոսկվայի իրավապահները սկսել են Հայաստանի մի քաղաքացուհու որոնումները, ով մեղադրվում է կենցաղային վեճի ընթացքում չորս մարդու վնասվածքներ հասցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է K2kapital-ը, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է չորս անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջնակի, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն:
Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ են, իսկ վնասվածքները նրանց հասցրել է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացի, ով թաքնվել է դեպքի վայրից:




























