Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 04.05-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր, 45-ամյա Գ. Մնացականյանը խեղդվել է:

Ավտոմեքենայի վարորդը' 47-ամյա Գ. Խլղաթյանը, չի վնասվել. նա դուրս է ցատկել ավտոմեքենայից:

Փրկարարների ուժերով զոհվածի դին եւ ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: