ԵԱՀԿ առաքելությունը օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացնելու:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դիտարկումն իրականացվելու է ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արեւելք:
ԼՂՀ Պաշտպանական բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում են նաեւ նրա դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու է ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա)՝ Ժասլան Նուրտազինի (Ղազախստան) հետ:



























