«Ռոսoբորոնէքսպորտն» աշխատում է Իրանի համար ռուսական զենիթային С-300 համալիրների կատարելագործման վրա: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«С-300-ի վերաբերյալ Իրանի հետ կնքված պայմանագրի կատարումը դադարեցված էր. աշխատանքը վերսկսելու hրահանգներ են տրվել եւ մենք, որպես կատարողներ, անում ենք դա, բայց բավականին ժամանակ է անցել, С-300 համակարգը փոխվել է, մենք աշխատում ենք համակարգի կատարելագործման ուղղությամբ: Առեւտրական բանակցություններ են ընթանում, դրանք մոտ են ավարտվելուն »,- ասել է նա:
Նրա խոսքով, պայմանավորվածություն կա այն մասին, որ Իրանը Ռուսաստանից հետ կկանչի 4 միլիարդ դոլարի հայտը հրթիռային համալիրները չմատակարարելու պատճառով:
Իսայկինը վստահություն է հայտնել, որ պայմանագիրն իրագործվելու է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կարող է 2015-ի վերջին Իրանին С-300-ներ մատակարարել:





























