Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում ջերմաստիճանը կպահպանվի նույնը, ինչ հիմա է։ Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է լինեն մեկ կամ երկու աստիճանի տատանոււմներ։ Այսօր Երեւանում կգրանցվի 35-36 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 7-ից հետո եղանակը կսկսի մեղմանալ։
Զարուհի Պետրոսյանն ասաց, որ անցած եռամսյակում առավելագույն ջերմաստիճանը եղել է 38-39։
Օդերեւութաբանի խոսքով, այս եղանակն անսովոր չէ Երեւանի եւ ընդհանրապես Հայաստանի համար։ Տեղումերը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ են եղել։
Սեպտեմբերին եւս քիչ տեղումներ են սպասվում։ Երեւանի ցածրադիր գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կլինի 37։
Պետրոսյանի խոսքով, ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է քաղաքում կանաչ տարածքների ոչնչացմամբ եւ անընդհատ շարունակվող ասֆալտապատմամբ։


























