F-16I կործանիչների իսրայելցի օդաչուները «խելացի» սաղավարտ կստանան, որը տեղեկություն է տալիս ինքնաթիռի վիճակի մասին: Այդ մասին տեղեկացնում է    Defense Aerospace-ը:

Սաղավարտի օգնությամբ օդաչուները ինքնաթիռի տարբեր տվիչներից եւ համակարգերից  տեսողական տեղեկություններ կստանան, որոնք կպրոյեկտվեն աջ աչքի վրա գտնվող պաշտպանական ապակու վրա: Օդաչուն կկարողանա հաշվել բարձրության, տեղադրության, արագության, ինչպես նաեւ ինքնաթիռի ռադիոլոկացիոն կայանի տվյալները: Սաղավարտի մեջ ներկառուցված է նաեւ արձանագրող տեսախցիկ, որը տեսագրում է թռիչքն ու օդաչուի գործողությունները:  Սաղավարտի զանգվածը կկազմի մոտ վեց կիլոգրամ, բայց դա օդաչուների համար խնդիր չի դառնա, որովհետեւ F-16I-երը չեն մասնակցում բարձրմանյովրային օդային մարտերում եւ էական ծանրաբեռնվածություններ չեն կրում, տեղեկացնում է  Gazeta-ն: