Վիդեոբլոգեր Զաք Սթրելին փորձարկել է iPhone-ի բոլոր սերունդների ջրադիմացունությունը՝ iPhone 2G-ից սկսած մինչեւ iPhone 6S: Փորձի արդյունքների մասին հայտնում է SlashGear-ը:

Սարքերից յուրաքանչյուրը նախապես միացրել են, իսկ վայրկյանաչափի օգնությամբ պարզել, թե ջրի տակ գաջետը որքան կարող է դիմանալ աշխատանքային վիճակում: Ամենից արագ շարքից դուրս էր եկել iPhone 2G-ը, հետո հաջորդաբար անջատվել էին գրեթե բոլոլ մյուս սմարթֆոնները: Ընդ որում, աշխատանքային վիճակում զարմանալիորեն երկար են մնացել iPhone 3G –ը եւ iPhone 5S -ը, հայտնում է Gazeta-ն:

Իսկ ահա նոր iPhone 6S –ը հակառակը ՝ բավականին արագ անջատվել է, ինչը զարմացրել է բլոգերին: Բանն այն է, որ ավելի վաղ մի քանի վիդեոբլոգերներ YouTube –ում հաջողությամբ ստուգել էին iPhone 6S-ի եւ 6S Plus –ի ջրադիմացկունությունը: Եվ այսպես, բլոգեր Զաք Սթեյլին սարքը մեկ ժամով տեղադրել էր ջրով լի ամանի մեջ: Փորձը վերջացնելուց հետո բոգերը չէր կարողացել սմարթֆոններում անսարքություններ գտնել: Շարունակում էին աշխատել եւ «Տուն» կոճակը, եւ միացման կոճակը, եւ տեսախցիկը, եւ ականջակալները, եւ 3D Touch նոր գործառույթը: