Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրերով պայմանավորված պատժամիջոցները կչեղարկվեն մինչեւ 2015թ վերջը, հայտնում է IRNA գործակալությունը:

«Ըստ մեր ծրագրերի՝ Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն մինչեւ 2015 թ. վերջը»,- «Ռոյթեր» գործակալությունը մեջբերում է Ռոհանիի հայտարարությունը:

Իրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին իրանական ատոմի բազմամյա խնդիրների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագիր էին կնքել: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանով, որի կատարման դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ –ի ու Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները ամբողջովին կչեղարկվեն ՝ իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ երախիքների դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: