Քիչ առաջ Արտաշատում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով երկու տղամարդ հրազենային վնասվածք են ստացել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանք եղբայրներ են՝ Աշոտ եւ Արմեն անուններով։ Նրանցից մեկը տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։
Թե ինչն է եղել կրակոցների պատճառը, առայժմ չհաջողվեց պարզել, մանրամասները կհայտնենք ավելի ուշ։
Ոստիկանությունը հաստատել է մեր տեղեկությունը՝ հրաժարվելով հայտնել մանրամասներ։ Դեպքի կապակցությամբ հանգամանքները պարզվում են։




























