Սանկտ-Պետերբուրգի Պուլկովով օդանավակայանում վեց ժամով հետաձգվել է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվ մեկնող չվերթը: Պատճառը տեղեկությունն էր, թե ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված:

Նախօրեին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, թե Սանկտ-Պետերբուրգ-Թել-Ավիվ 267 չվերթը ականապատված է:  Օդանավակայան են ժամանել քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները:

Ուղեւորներն ու անձակազմի անդամները՝ 284 անձ, տարհանվել են: Ինքնաթիռը ստուգել են, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել: Արդյունքում ինքնաթիռի չվերթը հետաձգվել է վեց ժամով:

Ոստիկանությունը փնտրում է  չարագործին: