Թեհրանին առաջին անգամ հրավիրել են մասնակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով նոր բազմակողմ հանդիպմանը: Ծրագրվում է այն անցկացնել այս շաբաթ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց:

Գործակալության տվյալներով, Սիրիայի հարցով նոր միջազգային խորհրդակցությունը ենթադրվում է անցկացնել հոկտեմբերի 29-ին, Վիեննայում: Սպասվում է, որ դրան կմասնակցեն մի շարք երկրների ԱԳ նախարարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իրանը դեռեւս չի պատասխանել հրավերին: